News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գյումրիում սպանված  Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները պահանջելու են, որպեսզի դատական նիստերի համար նորմալ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին այսօր դեկտեմբերի 18-ին Ավետիսյանների գործով առաջին  դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը (ֆոտոռեպորտաժ

«Բոլորդ էլ տեսաք, որ պայմաններ ստեղծված չեն, անհնար է դահլիճում աշխատել, այս դահլիճում դատավարական նիստ անցկացնելը մի շարք իրավունքներ է ոտնահարում՝ այդ թվում տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների նկատմամբ»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենք ակնկալում էին, որ դատարանը ցույց կտա, որ անկախ դատարան է եւ ռուսական կողմից  ոչ մի կաշկանդվածություն չունի, սակայն եղավ հակառակը։

Լուսինե Սահակյանը նշեց նաեւ, որ նորմալ պայմանների դեպում իրենք ընդունելի կհամարեին նիստերն արտագնա անցկացնելը։

«Այս պայմաններում կարծում ենք, որ ռուսական կողմն է կարծես հրահանգավորողը եւ պայմաններ ստեղծողը, մեզ համար սա անընդունելի է։ Եւ եթե  հայկական դատարանը նույնիսկ չի կարողանում ռուսական կողմին պարտադրել, որպեսզի նորմալ դահլիճ տրամադրվի, ուրեմն  հայկական կողմը կաշկանդված է եւ այս գործի ելքը տալուց ունի կաշկանդվածություն եւ չի կարող նորմալ դատական ակտ կայացնել»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ