News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ի եթերում հարցերին պատասխանելիս, անդրադարձել է ուղղափառ Սումելա վանքի բացմանը եւ Աղթամարի Սուրբ Խաչին։

Թուրքիայի վարչապետը նշել է, թե 8 տարի է Թուրքիայի ժողովրդավարության մեջ լուրջ զարգացումներ են տեղի ունենում՝ հիշեցնելով Սումելա վանքում եւ Աղթամարի Ս. Խաչում կրոնական արարողությունների  անցկացման թույլատվությունները։ «Սումելայի վանքի պատարագը շատ արձագանքներ առաջ բերեց։ Թող տարին մեկ անգամ գան եւ պատարագ իրականացնեն։ Նույն բանը արեցինք Վանի Աղթամարի եկեղեցու հետ կապված։  Աղթամարի Ս. Խաչի վերանորոգումը պետական գանձարանից է արվել։ Դեռ ավելի լավ բաներ էլ են լինելու։ Մինչեւ երեկ տաբու համարվող որոշ բաներ կոտրելով գալիս ենք։ Եւ այդ ամենը անում ենք աշխարհի խաղաղության համար»-նշել է Թուրքիայի վարչապետը՝ մոռանալով նշել թուրքական իշխանությունների վերջին խայտառակ որոշումը՝ կապված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում մինչեւ պատարագը խաչը անհիմն պատճառներով չտեղադրելու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ