News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Կենտրոնական բանկի «2016-ին դրամական եւ ֆինանսական կայունության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» հայտարարության մեջ ասված է, որ տարադրամային պահուստը կրճատվել է մինչեւ 5 մլրդ դոլար: 

Haqqin.az-ի հաղորդագրության համաձայն, 2015-ի դեկտեմբերին ռազմավարական տարադրամային պահուստը կրճատվել է 1 մլրդ 245 մլն դոլարով, որովհետեւ դեռեւս 2015-ի նոյեմբերին Կենտրոնական բանկում տարադրամի պահուստը կազմում էր 6 մլրդ 245,6 մլն դոլար: 

Կենտրոնական բանկի հայտարարության մեջ ասված է, որ նախորդ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի կողմից տարադրամի վաճառքը գերազանցել է  8 մլրդ դոլարը: Կենտրոնական բանկը տարադրամի նման լայնածավալ վաճառքի օգուտը տեսնում է նրանում, որ «նավթի բարձր գների ընթացքում կուտակված տարադրամային պահուստները վերադառնում են տնտեսություն», որովհետեւ դրա արդյունքում փոխվում է տնտեսական սուբյեկտների հաշվեկշիռների տարադրամային կառուցվածքը: 

Անցյալ դեկտեմբերին դոլարային աժիոտաժը բավականին ուժեղ էր, եւ բանկերի տարադրամային պահանջմունքները բավարարելու համար Կենտրոնական բանկը ծախսել է տարադրամի պահուստի զգալի մասը:  Դա դարձել է  2015-ի դեկտեմբերի 21-ին մանաթի կարգավորվող լողացող փոխարժեքի անցնելու պատճառներից մեկը: Կենտրոնական բանկի ռազմավարական տարադրամային պահուստների ծավալները կրիտիկական նիշի են հասել: Ադրբեջանի Կենտրոնական բանկը չէր կարող շարունակել մանաթի կայունության պահպանման քաղաքականությունը:

 2015-ի սկզբից ի վեր դիտարկվող միտումը, երբ Կենտրոնական բանկը ամեն ամիս միջինը   800 մլն դոլար էր ծախսում մանաթի պահպանման վրա  (բացառությամբ 2015-ի մայիս եւ հունիս ամիսների), վկայում է, որ Կենտրոնական բանկն այլեւս չէր կարող պահել մանաթի փոխարժեքը:  Դեկտեմբերին նավթի գների անկումը, երբ մեկ բարելի գինը  40 դոլարի նիշից ցած իջավ, ավելի նվազեցրեց բնակչության, առեւտրական սուբյեկտների եւ ներդրողների վստահությունը մանաթի նկատմամբ:

 Երկրորդ արժեզրկման ժամանակաշրջանում Կենտրոնական բանկը ստիպված էր ամեն շաբաթ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել, սակայն դա սպասված արդյունքը չտվեց եւ դոլարի շուրջ աժիոտաժը շարունակվեց: Դրա հետեւանքով Կենտրոնական բանկը, ամսվա վերջին չսպասելով, հայտարարեց մանաթի   կարգավորվող լողացող փոխարժեքի անցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ