News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի կասկածում, որ գյումրեցի Ավետիսայնների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման կդատապարտվի, սակայն, նրա կարծիքով, կարեւոր է, որ դատավարության ընթացքում հանրությունը ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Այսօր՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների մահվան 1-ին տարելիցին, գերեզմանատանը կայացած հոգեհանգստի կարգից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը կարծիք հայտնեց, որ մինչեւ այս պահը տեղի ունեցած գործընթացները վստահություն չեն ներշնչում, որ հանրությունը դատավարությունից բավարարված կլինի:

«Ինչու՞ Պերմյակովի դատը չի կայանում ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում, որեւէ տրամաբանական պատասխան այս հարցին չի տրվում: Եթե պատճառը անվտանգությունն է, ապա դեռ 99-2000թթ., երբ Հայաստանում տեխնիկական հագեցվածությունը ավելի ցածր էր, Նաիրի Հունանյանին հանգիստ տանում էին դատարան եւ հետ բերում, ինչու՞ այսօր չեն կարող նույն բանն անել Պերմյակովի հետ»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ հարցերը շատ են նաեւ մեր իրավապահ համակարգի հետ կապված, ընդ որում, դրանք վերաբերում են ոչ միայն ողբերգությանը նախորդած, այլեւ հաջորդած իրադարձություններին:

«Ինչպե՞ս պատահեց, որ ՀՀ ներսում հսկայական տարածք անցնելով՝ Պերմյակովը հանկարծ հայտնվեց սահմանախախտի կարգավիճակում եւ չհանձնվեց ՀՀ իրավապահներին: Ասում են՝ ռուսական կողմը գործը հանձնել է հայկական կողմին, սակայն, փաստորեն, հանձնել են միայն թղթերը, մինչդեռ մեղադրյալը շարունակում է գտնվել ռուսական կողմի իշխանության տակ: Ինչպե՞ս կարող է ՀՀ դատարանը դատել մի մարդու, որն իր իշխանության ներքո չէ»,- նշեց Փաշինյանը: 

Պատգամավորը հույս հայտնեց, որ տուժողների իրավահաջորդները հանդես կգան համապատասխան միջնորդություններով, եւ դատարանը ուժ կգտնի բավարարելու դրանք՝ դատավարությունը տեղափոխելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որ դատավարությունը կտա հանրությանը հուզող հարցերին վստահելի պատասխաններ, եւ որ գյումրեցին ստիպված չի լինի փողոց դուրս գալ:

Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդը պետք է ունենա երաշխիքներ, որ Պերմյակովի դեպքում, Ռամիլ Սաֆարովի նախադեպը չի կրկնվի. «Վստահ չեմ, որ դատավարության այսպիսի գործընթացը տալիս է այդ երաշխիքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ