News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում միջազգային ստանդարտներով կառուցվող Իրանից Վրաստան տանող մայրուղին կնպաստի իրանական արտադրանքը Սեւ ծով հասցնելուն: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Թեհրանում Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:

Գագիկ Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ եւ իրանցի փորձագետների համագործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել. «ՀՀ-ում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղի: Հույս ունենք, որ մինչեւ 2018թ. շահագործման կհանձնենք Երեւան-Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջեւ ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սեւ ծով հասցնելուն»:

ԻԻՀ տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարարը նկատել է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջեւ բեռանփոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել: 10 հազար բեռնատարներ Իրանից ուղեւորվել են դեպի Հայաստան, եւ եւս 2 հազարը` հակառակ ուղղությամբ:

Երկու երկրների միջեւ երթեւեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը:

«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ  Հայաստանի հետ բանակցություններ են տարվել եւ պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-ասել է Աբբաս Ախունդին:

Նախարարի այցն Իրան շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ