News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը չի կարծում, որ ՀՅԴ-ի պահանջով  Սերժ Սարգսյանը հետ կկանչի Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։

NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատգամավորը` անդրադառնալով  «Դաշնակցության»՝ իշխանության հետ կոալիցիա կազմելու այդ պահանջին, որը դեռեւս կատարված չէ։ Դաշնակցականները համարում են, որ դա կոալիցիա կազմելուց հետո մեկ տարվա ընթացքում տեղի կունենա։

«Դա երկրին է վերաբերում, ոչ թե այս կամ այն կուսակցությանը, չեմ կարծում, որ նախագահը առաջնորդվում է կուսակցության շահերով։ Նախագահը առաջնորդվում է պետության շահերով»,-ասաց  ՀՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով այս օրերին ՀՅԴ-ին ուղղված  մեղադրանքներին ու քննադատություններին, Համլետ Հարությունյանն ասաց․ «Մեր ապագա պարտնյորների մասին որեւէ բան չեմ ուզում ասել, դա իրենց մարտավարությունն է, իրենք են որոշում իրենց քաղաքական քայլերը, դրա համար ես իրենց չեմ քննադատում»։

Իրենց երբեմնի խիստ քննադատ ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ մեր զրուցակցի կանխատեսումն այսպիսին էր․ «Կարծում եմ՝ ԲՀԿ-ն էլ կմտնի, բայց ոչ մեծ դիմադրություններով։ Կոալիցիան չի ենթադրում ուլտիմատումներ, որովհետեւ եթե դրանով են առաջնորդվում, ապա դա կոալիցիան չի լինում։ Սովորաբար կոալիցիան կազմում են ընդհանուր համագործակցությունների շրջանակում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ