News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական հերթական նիստին այսօր՝ հունվարի 22-ին, միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է , որ սպանված Հասմիկ Ավետիսյանի՝ քրոջ՝ Ռիտա Պետրոսյանի ցուցմունքի ժամանակ վատացավ Հասմիկ դստեր՝ Լուսինեի եւ մյուս քրոջ՝ Մարիամի ինքնազգացողությունը:

Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տիկին Ռիտան պատմում էր՝ ինչպես է առավոտյան սովորականի  նման գնացել քրոջ տուն սուրճ խմելու եւ գտել է քրոջ ընտանքիի բոլոր անդամների մարմինները :

Դատարան «Շտապօգնություն» են կանչել, բուժօգնություն են ցույց տվել սպանվածների հարազատներին, դատական նիստը ընդմիջվել է։

Ոուշքի գալուց հետո Մարիամ Պետրոսյանը կանգնել է, մոտեցել ամբաստանյալի խցին, սակայն դատական կարգադրիչները կանգնեցրել են կնոջը, Պերմյակովին արագ հեռացրել են նիստերի դահլիճից:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազնաբազայի դատական նիստերի դահլիճում այս պահին ընդմիջում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ