News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին։ Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Պատգամավորը մյուս քաղաքական ուժերին եւս կոչ արեց չմասնակցել եկեղեցու բացման արարողությանը, հավելելով, սակայն, որ դա յուրաքանչյուրի անձնական գործն է։

Սահակյանի կարծիքով, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը թուրքական իշխանությունների կողմից պատրաստված հերթական շոու է։ «Համաձայն մեր եկեղեցական օրենքների՝ անընդունելի է, որ պատարագ իրականացվի առանց եկեղեցու գմբեթին տեղադրված խաչի։ Սա մեկ անգամ եւս Հաստատում է, որ թուրքերի այս քայլը շոու է»։

Հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ, որ հայաստանյան քաղաքական ուժերը չարձագանքեցին Սուրբ Խաչի գմբեթին խաչ չտեղադրելու Թուրքիայի որոշմանը, Սահակյանը նշեց. «Եթե մենք քաղաքականացնեինք այս փաստը, Թուրքիան կհասներ իր նպատակին։ Հայկական կողմից հարցի քաղաքականացումը Թուրքիան կօգտագործեր իր շահերի համար»։

Նշենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել են, որ տեխնիկական պատճառներով չեն հասցնում եկեղեցու գմբեթի խաչը տեղադրել մինչեւ սեպտեմբերի 19-ը եւ դա կանեն ավելի ուշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ