News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ծառայության ընթացքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անմիջական հրամանատարները Վալերի Պերմյակովից բողոքներ չեն ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատարանում՝ Ավետիսյանների սպանության գործի քննությանը, ասաց սպանությունների մեջ մեղադրվող Պերմյակովի վաշտի հրամանատար Արտյոմ Դանչինը:

Նրա խոսքով՝ ինքը առանձնապես լավ չի ճանաչել մեղադրյալին, 2014թ. դեկտեմբերին, երբ Պերմյակովը Չիտայի ուսումնական գնդից տեղափոխվել է Գյումրու ռազմաբազա ինքը եղել է գումարտակի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, եւ այդ ժամանակ եղել է արձակուրդում:

«Ես նրա անմիջական հրամանատարների խոսքով կարող եմ նկարագրել ինչպիսի ծառայող է եղել, նա ցուցաբերել է աշխատասիրություն եւ հետաքրքրություն ռազմական տեխնիկայի նկատմամբ, նրանից բողոքներ չեն եղել»,- ասաց Դանչինը:

Պերմյակովի՝ պահակակետը լքելու ժամանակը Արտյոմ Դանչինը եղել է զորամասում:

 «Դեպքի օրը՝ գիշերը ժամը 1-ին, ստուգել եմ պահակակետերը, արտառոց ոչինչ չեմ նկատել, Պերմյակովին էլ եմ տեսել, հանգիստ է եղել: Դրանից հետո ես գնացի, ժամը 3-ին մոտ ինձ զեկուցեցին, որ Պերմյակովը զենքով լքել է պահակակետը, գնացի այնտեղ, որտեղից նա դուրս էր եկել, պահակակետի հատվածում փշալարը կտրված էր, այնտեղ էր նաեւ Պերմյակովի զրահաբաճկոնը: Գնացինք Պերմյակովի հետքերով, հետո հետքը կորցրինք, մտածեցինք՝ իջել է ներքեւ բազայի մոտակա տարածքով, հարցրինք ներքեւում գտնվող «Ձկի ձոր» ռեստորանի պահակներին արդյոք տեսել են զինվորին, ասացին, որ չեն տեսել, հետո եկանք սկսեցինք սահմանապահների հետ փնտրել հատուկ շների օգնությամբ, հասանք մի տեղ, որտեղից հրաման ստացանք վերադառնալ»,-պատմեց վաշտի հրամանատարը:

Արտյոմ Դանչինի հարցաքննությունը տեւեց մոտ 4 ժամ: Նշենք, որ բացի Դանչինից պետք է հարցաքննվեին ռազմաբազայում ծառայող եւս 6 վկաներ, սակայն ռազմաբազայից ուղարկված գրության մեջ նշվում էր, որ նրանք այլեւս ռազմաբազայի անձնակազմի անդամներ չեն:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին՝ փետրվարի 5-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ