News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները հայտնում են, որ Թամիլանդի նահանգում գրանցվել է երկնաքարի ընկնելու պատճառով մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցները։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ փետրվարի 6-ի առավոտյան Թամիլանդի նահանգում՝ մասնավոր ինժեներական դպրոցի  ուսանողական ճամբարի տարածքում, փոքր երկնաքար է ընկել, որն առաջ է բերել պայթյուն՝ վնասելով մոտակա շինությունների եւ ավտոբուսների պատուհանները։ Պայթյունից վիրավորվել է 3 մարդ, եւս մեկը՝ ավտոբուսի վարորդը, մահացել է։

Եթե մասնագետները  հաստատեն, որ պայթյունը տեղի է ունեցել երկնաքարի ընկնելու պատճառով, դա կդառնա պատմության  մեջ առաջին դեպքը, երբ մարդը մահանում է երկնաքարի ընկնելու հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ