News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ Ալֆա բանկի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան Economy Times պարբերականին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի բյուջեի, տնտեսության հեռանկարների, գնաճի եւ արժույթի փոխարժեքի մասին։

Նրա խոսքով՝ ռուսական տնտեսությունը, մասնավորապես բյուջեն, չի դիմանա 80-85 ռուբլի արժեցող դոլարի փոխարժեքին, քանի որ դա կտրուկ կանդրադառնա գնաճի ցուցանիշի վրա, եւ ռուսական բյուջեն ուղղակի չի կարող վճարել սոցիալական ոլորտում, փոխանցում է Gazeta-ն։

«Կոպիտ ասած՝ դա ոչ այնքան տնտեսության, որքան բյուջեի համար վերին շեմն է։ Քանի որ 80 ռուբլուց բարձր դոլարի փոխարժեքը ավելի շոշափելի  կդարձնի գնաճը։ Կոշտ բյուջետային քաղաքականությունը, օրինակ, թոշակների ընդամենը 4-տոկոսանոց ինդեքսիկացումը հնարավոր է միայն 8-10 տոկոս գնաճի պարագայում։ Սակայն գնաճը վերջին 2 տարում  կայուն 15 տոկոսի վրա է։ Կա ինչ-որ կետ, մինչեւ որին հասնելը մենք կարող ենք թոշակառուներին ասել, որ նրանց եկամուտներն աճում են ընդամենը 4 տոկոսով, քանի որ մենք սպասում ենք, որ գնաճը կնվազի։ Եթե գնաճը չի նվազում, ստիպված ենք փոխհատուցել անցյալ տարվա եւ եկող տարվա համար։ Եվ այդտեղ 4 տոկոսից պետք է անցնել 5-10 տոկոսի, իսկ միգուցե նաեւ 15 տոկոսի»,- ասել է Օռլովան։

Նա նշել է, որ վաղ թե ուշ իշխանություններն ուղղակի չեն կարող տնտեսել բնակչության հաշվին եւ ինչ-որ պահի պետք է գումար ծախսեն, քանի որ բնակչությունը չի կարող անվերջ համբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ