News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վիետնամից հետո ԵՏՄ-ն կարող է ազատ առեւտրի մասին պայմանագիր  կնքել նաեւ Իսրայելի հետ։ Այս մասին փետրվարի 8-ին  կայացած Մոսկվա-Աստանա-Երեւան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոէկոնոմիկայի հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։Նա հույս է հայտնել, որ Վիետնամի հետ համաձայնագիրը շուտով ուժի մեջ կմտնի։

«Համար 2 հնարավոր թեկնածուն Իսրայելն է, քանի որ ուսումնասիրման փուլն ավարտվել է, եւ նախագահները որոշում են կայացրել, որ կարելի է սկսել բանակցությունները։ Ուսումնասիրվում է Եգիպտոսի եւ Հնդկաստանի հետ բանակցելու հարցը»,- ասել է նա։

Վալովայայի խոսքով՝ ազատ առեւտրի մասին համաձայնագրից բացի, կան նաեւ ոչ սակագնային միջոցների՝ ֆիտոսանիտարական, տեխնիկական եւ այլ հարցերով հուշագրեր կնքելու հնարավորություններ։ Դրանք արդեն ստորագրվել են Մոնղոլիայի, Չիլիի, Պերուի հետ։

Վերջապես ԵՏՄ-ն բանակցում է ոչ արտոնյալ բնույթի առեւտրա-տնտեսական հարաբերությունների հարցով։ 2015թ. մայիսին նախագահների մակարդակով որոշում է կայացվել նման համաձայնագրի հարց քննարկել Չինաստանի հետ, ուսումնասիրվում է նաեւ Կորեայի հետ բանակցելու տարբերակը։ Այստեղ հիմնական թիրախը Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրներն են։ «Վերոնշյալ 2 տիպի համաձայնությունները չեն փոխարինում ազատ առեւտրի  մասին համաձայնագրին, սակայն շատ կարեւոր միջոց են լավագույնս համագործակցելու համար»,- եզրափակել է Վալովայան։

Նշենք, որ Իսրայելից Հայաստան ներմուծումը 2014թ. կազմել է 36.9 մլն դոլար։ Արտահանումն աճել է՝  2 մլն դոլարից դառնալով  3.6 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ