Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ ստեղծելու մասին։
Խորհուրդը քննարկելու եւ օրենսդիր մարմնի հաստատմանն է ներկայացնելու Սահմանադրական հանրաքվեից հետո փոփոխման կարիք ունեցող օրենքների ցանկը։
Հրամանագրով, մասնավորապես նշվում է, որ փոփոխություններ են կատարվելու Ընտրական եւ Դատական օրենսգրքերում, ԱԺ կանոնակարգ, կուսակցությունների մասին, Մարդու իրավունքների պաշտպանի մասին, Սահմանադրական դատարանի մասին, Հանրաքվեի մասին, Տեղական ինքնակառավարման մարմինների մասին, Դատախազության մասին, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, Հաշվեքննիչ պալատի մասին, Կենտրոնական բանկի մասին օրենքներում։
Խորհրդի նախագահն է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դրա կազմում են Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Գեւորգ Կոստանյանը, Գագիկ Ղազինյանը եւ այլք։