News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը փորձում է չփչացնել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ, որովհետեւ նա Մերկելի  «վերջին հույսն է», գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:

«Մերկելի ամենամեծ ու հավանաբար վերջին հույսը, թե Եվրոպայում փախստականների ճգնաժամը կարելի է վերահսկողության տակ առնել, առանց սահմանները փակելու, հիմնված է թուրք առաջնորդի բարյացակամության վրա», — նշում է DWN-ը:

Հենց այդ պատճառով Թուրքիա իր վերջին այցի ընթացքում նա խոստացել է ՆԱՏՕ-ի ուժերը մոբիլիզացնել Էգեյան ծովում Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի ջրային տարածքը հսկելու համար: Դաշինքի նավերը կհետեւեն ներգաղթյալների տեղաշարժին եւ կզբաղվեն մաքսանենգության դեմ պայքարով: 

«Խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, ոչ թե փրկության բանակ», — ընդգծում է DWN-ը:

Էրդողանն Արեւմուտքից պահանջում է աջակցել Սիրիայում Անկարայի գործողություններին, բայց նրան վատ խաղաթղթեր են բաժին հասել. ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Ռուսաստանը քրդերի կողմից են, որոնց Թուրքիայի նախագահը «ահաբեկիչներ» է անվանում: Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ հասկացնել էր տվել, որ դաշինքը Սիրիայում ցամաքային գործողություններ չի նախատեսում:   

Այդ պատճառով Մերկելը որոշել է հանգստացնել Էրդողանին այնպիսի անօգուտ, խորհրդանշական ժեստով, ինչպիսին Էգեյան ծովում պարեկությունն է, պարզաբանում է պարբերականը: 

«Ռազմական առումով ՆԱՏՕ-ն չի աջակցի Էրդողանին: Սակայն եվրոպական քաղաքական գործիչներն ուզում են ամեն ինչ անել նրան չչարացնելու համար», — գրում է  DWN-ը:

Այս շաբաթ ավելի վաղ Der Spiegel-ը, վկայակոչելով Անթալիայում բանակցությունների սղագրությունը, տեղեկացրել էր Եվրամիության հասցեին Էրդողանի սպառնալիքների մասին: Թուրքիայի նախագահը հայտնել էր, թե Եվրոպան կողողի փախստականներով, եթե Եվրամիության հետ կնքված գործարքի շրջանակում «ավելի շատ փող չստանա»:   

Բացի այդ, Էրդողանը ԱՄՆ-ին հանդիմանել էր քրդերին աջակցելու համար` հայտնելով, որ ամերիկացիներն այդպիսով ահաբեկիչների են աջակցում եւ պատասխան են տալու տարածաշրջանում  «արյան ծովի» համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ