Մեքսիկայում բանտում խռովության հետեւանքով մոտ 50 մարդ է զոհվել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նուեւո-Լեոն նահանգի Տոպո-Չիկո բանտում:
Ներկայումս բանտում են օրինապահ մարմինների աշխատակիցները, որոնք կարողացել են իրավիճակը վերահսկողության տակ առնել:
Ճշտվում է, որ բանտարկյալների մի մասը կարողացել է փախչել: