News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի ամենաշոգ վայրերրց մեկում՝ Կըզըլկում անապատում, առատ ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդել է Ուզբեկստանի բնապահպանության պետական կոմիտեն:

«Այս օրերին զրոյից ցածր ջերմաստիճան է գրանցվել հանրապետության բազմաթիվ շրջաններում: Եվ եթե դրանց մեծ մասում տեղումները նորմալ երեւույթ են, ապա երկրի ամենաշոգ հատվածներից մեկում՝ Կիզըլկում անապատում, առատ ձյունը հազվագյուտ է»,- հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, 300 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Կըզըլկում անապատը փռված է Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի տարածքներում:

Այս շաբաթ Ուզբեկստանում ձմռան ընթացքում առաջին անգամ ցուրտ է եղել եւ ձյուն է տեղացել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, մինչեւ շաբաթվա վերջ երկրի տարածքում գիշերը -5-ից -8 աստիճան ցուրտ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի երեք նահանգներում հորդառատ անձրևների պատճառով կարմիր տագնապ է հայտարարվել
Ավելի քան 1 միլիոն մարդ տարհանվել է ջրհեղեղի գոտուց և տեղավորվել 240 ժամանակավոր ճամբարներ...
Դելիում եւ հարեւան շրջաններում նորից կարմիր տագնապ են հայտարարել շոգի պատճառով
Տագնապի կարմիր մակարդակ շոգի պատճառով...
Տաշիրի շրջակայքում պտտահողմ է
Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ...
Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ...
Կան փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար...
Չինաստանի արևելքում հորդառատ անձրևների պատճառով մոտ 36 հազար մարդ է տարհանվել
Ուղղակի տնտեսական վնասը գնահատվում է 1,61 միլիարդ յուան ​​(մոտ 225 միլիոն դոլար)
Ամենաշատ