News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


LifeNews-ի http://lifenews.ru/ տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր  Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության Ջեմիքենտի կետում տեղի ունեցած ահաբեկչության վայրից. այն գտնվում է Դաղստանում Դերբենտից 15 կմ հեռավորության վրա: Պայթյունի հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, երեքը վնասվածքներ են ստացել: Աղբյուրների տվյալներով, նրանցից երկուսը գործուղվել էին այլ շրջաններից:   

«Այսօր Դաղստանի Հանրապետության Դերբենտի շրջանում ճանապարհային պարեկության ծառայության կետի մոտ «Լադա-Պրիորա» մեքենայի պայթյուն է տեղի ունեցել:  Պայթյունի հետեւանքով երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ճշտել են ՌԴ Դաղստանի Հանրապետության ՔԿՔՎ-ից: Տվյալ փաստով Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության Քննչական կոմիտեի քննչական օրգանները քրեական գործ են հարուցել»:

Հիշեցնենք, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել մոտավորապես առավոտյան 9-ին: Հաղորդվել է նաեւ, որ պայթուցիկով լցոնված «գազելը» մոտեցել է ոստիկանական անցակետին եւ պայթել է: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ