News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին «Շտապօգնության» մեքենայով են բերման ենթարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօր՝ փետրվարի 15-ին, պետք է քննվի նրա դեմ հարուցված քրեական գործը:

Վարդգես Գասպարին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստերին  չներկայանալու պատճառով դատարանը որոշում էր կայացրել իրեն բերման ենթարկելու, բայց, չգիտես ինչու, ոստիկանները նրան բերման են ենթարկել «Շտապօգնության» մեքենայով:

«Ոստիկանները եկան, դրեցին պատգարակի վրա ու բերեցին դատարան մեկ ժամ շուտ: Ու չասացին ոչինչ, թե ինչու են նման կերպ բերման ենթարկում»,- ասաց Վարդգես Գասպարին:

Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Տպել
Ամենաշատ