News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն առողջական խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

«Հայրս ողնաշարի ճողվածք ունի, եւ մենք մտավախություն ունենք, որ նա համապատասխան բուժօգնություն չի ստանա Ռուսաստանում: Այդ պատճառով շատ կցանկանանք, որ նրան արտահանձնելու գործընթացն արագացվի, որպեսզի նա տեղափոխվի Հայաստան եւ այստեղ բուժումը ստանա»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից էլ Հարությունյանի առողջական վիճակի մասին հայտնեցին հետեւյալը. «ՀՀ արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանի հարազատների կողմից մինչ այս պահը դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ որևէ դիմում չի ստացել: Այդուհանդերձ, Արդարադատության նախարարությունն արդեն իսկ իր իրավասության շրջանակում ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին՝ խնդիրը պարզելու նպատակով: Արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին:

Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ