News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան, ռուսական կողմին մերժելով Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում իր տարածքի վրայով դիտորդական թռիչքի թույլտվությունը, փորձում է թաքցնել Սիրիայի հետ սահմանին անօրինական ակտիվությունը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Անկարան իրավունք չուներ մերժել իր տարածքի վրայով դիտորդական առաքելության իրականացումը,-նշել է նա: Հրաժարումը վկայում է թուրքական կողմի ձգտման մասին` թաքցնել ինչ-որ ակտիվություն, որն առկա է այն շրջաններում, որոնց վրայով պիտի թռչեր ռուսաստանյան ինքնաթիռը»:

Դիվանագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ Անկարայում պնդում են, իբր Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին անօրինական գործունեության մասին Մոսկվայի հայտարարություններն անհիմն են:  «Դա հրաշալի առիթ էր ամեն ինչ պարզելու եւ փակելու այդ հարցը», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: 

«Քանի որ մեզ մերժեցին, ուրեմն թաքցնելու բան կա, իսկ թե ինչ է թաքցվում, մենք գիտենք,-նշել է Զախարովան: Մենք անընդհատ խոսում ենք դրա մասին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ