News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գյումրեցի աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը պարգեւատրվել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ոսկե մեդալով:

«Հաշվի առնելով  ջազային եւ հայ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունը եւ համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին եւ գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոններում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ մարդասիրական բարեգործական ակտիվ գործունեությունը՝ որոշում եմ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգեւատրել Գյումրիի քաղաքապետի ոսկե մեդալով»,-նշված է Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում այսօր՝ փետրվարի 27-ին, բարեգործական համերգի ավարտին ընթերցված Սամվել Բալասանյանի ուղերձում:

Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ «Բալասանյաններ» բարեգործական հիմնադրամը 500 000 ՀՀ դրամ կհատկացնի SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը գյումրեցի անօթեւանների համար 13 բնակարան ձեռք բերելու նպատակով սկսված դրամահավաքին:

«Տիգրան ջան, շնորհակալություն, որ դու կաս: Կարծում եմ` այսօրվա քո երաժշտության ելեւէջները ամբողջ աշխարհին մի անգամ եւս ասում են, որ Գյումրին կա եւ Գյումրին հավերժ է»,-ասաց փոխքաղաքապետը` կոչ անելով աշխարհասփյուռ հայերին միանալ դրամահավաքին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում այսօր՝ փետրվարի 27-ին, բարեգործական համերգ է տալիս աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանը՝ ի աջակցություն Գյումրիի անօթեւանների: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ թաղամասում, որտեղ տեղի է ունենում համերգը, ապրում է  մի քանի տասնյակ գյումրեցի անօթեւան: Համերգն անցկացվում է Գեւորգյանների տնակի  բակում, որոնք արդեն 27 տարի է բնակվում են այդ տնակում: 73-ամյա Գեղեցիկ Գեւորգյանն այստեղ է ապրում իր 3 անչափահաս թոռների հետ, նրա տղան մահացել է 6 տարի առաջ:

Հիշեցնենք, որ  SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը գյումրեցի անօթեւանների համար 13 բնակարան ձեռք բերելու համար սկսել է բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ: Նրանց օգնելու համար դրամահավաք է սկսել միջազգային http://www.crowdfunder.co.uk/ կայքում, որին բացի հայերից կարող են մասնակցել նաեւ եվրոպացիները:

Նշենք, որ անօթեւաններին օգնելու համար կազմակերպված դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է մտնել հղումով, սեղմել Pledge պատուհանը, ընտրել նախընտրած գումարը եւ կատարել գումարի փոխանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ