News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վալերի Պերմյակովին սահմանից մեքենայով Սահմանապահ ջոկատ հասցրած վարորդ Մամիկոն Հարությունյանը դատարանում ցուցմունք է տվել։

Վկայի խոսքով՝ ինքը անցյալ տարավ հունվարի 12-ի երեկոյան հերթապահ էր։  Կեսգիշերին մոտ հրաման էր ստացել մեքենան բերել շտաբի մոտ։ Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալի, այն ժամանակ սահմանապահ ջոկատի պետի ժ.պ. գնդապետ Մերզլիկինի եւ ջոկատի այլ ներկայացուցիչների հետ շարժվել են Երազգավորսի ուղղությամբ։ Ճանապարհին նրանց կանգնեցրել է Ճանապարհային ոստիկանությունը։

Մոտեցել են սահմանին։ Ինքը մնացել է մեքենայի մեջ։ 15-20 րոպե անց բերել են ձերբակալվածին՝ ձեռքերն ու ոտքերը կապկպված։ Սահմանապահ ջոկատ են վերադարձել են սահմանի երկայնքով։ Այն բանից հետո, երբ ձերբակալվածին հանել են մեքենայից, Հարությունյանին ուղարկել են հերթապահությունը շարունակելու։

Պատասխանելով հարցին, թե ինչու են վերադարձել ոչ թե մայրուղով, այլ սահմանի երկայնքով, վկան ասաց, որ գնդապետ Մերզլիկինը նման հրաման էր տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ