News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ ժամը 19:15-ին, Շիրակի մարզային ոստիկանություն է ահազանգել անհայտ քաղաքացի, հայտնել, որ որոնվող ռուս զինծառայողին մոտ մեկուկես ժամ առաջ տեսել է բանկում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, դատարանում հայտարարել է դատավոր Հարություն Մովսիսյանը՝ հրապարակելով գործին կից փաստաթղթերը: Նրա խոսքով, հունվարի 12-ին ժամը 10:11-ին Շիրակի մարզային վարչության ահազանգ է ստացվել այն մասին, որ անցել են ՌԴ զինծառայողի հետապնդման պլանին:

Ըստ մեկ այլ զեկուցագրի՝ նույն օրը 14:35-ին ոմն Գեւորգյան ահազանգել է, որ «Չուբազ» կոչվող բենզալցակայանի մոտ մի տղամարդու մոտ զենքի նմանվող առարկա կա:

Մյուս ահազանգը ստացվել է հունվարի 12-ին, ժամը 22:30-ին: Զանգահարել է Արման Անդրեյանը եւ հայտնել, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող ՌԴ զինծառայողին տեսել է Պռոշյան գյուղում՝ ՊՆ շենքի մոտ, դեպի Աշտարակ տանող ճանապարհին:

Նշվել է, որ Ավետիսյանների սպանության մասին ահազանգն ստացվել է ժամը 12:25 րոպեին, հայտնել են, որ Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներով մահացածներ կան: 

Այսօր նախատեսվում էր ռուսական ռազմաբազայի 7 նախկին աշխատակիցների հարցաքննությունը, սակայն ռուսական կողմը չի կարողացել ապահովել նրանց ներկայությունը: Այսպիսով՝ մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ անցնել գործում եղած փաստաթղթերի հրապարակմանը:  Միջնորդությունը բավարարվեց:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ