News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսական օդանավը խոցելուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները գրեթե խզման եզրին են հայտնվել, եւ դա ակնհայտորեն իր հետքն է թողում 2016թ. ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վրա։ Ընթացիկ տարվա հունվարին կրճատվել է դեպի Ռուսաստան արտահանումը, Ռուսաստանից ավելի քիչ զբոսաշրջիկներ են գնում Թուրքիա, գրում է Inosmi-ն՝ վկայակոչելով թուրքական DUNYA թերթը։

Այս տարվա հունվարին Թուրքիայից Ռուսաստան արտահանումը կազմել է 107.7 մլն դոլար։ Դա 2003թ.-ից հետո ամենացածր ցուցանիշն է։ Եթե 2003թ. հունվարին այդ ցուցանիշը 82.3 մլն դոլար էր, ապա 2013թ. այն արդեն կազմում էր 539.5 մլն դոլար եւ հետո սկսել էր նվազել տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ։  2014թ. հունվարին Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել 461.5 մլն դոլարի չափով ապրանք, իսկ անցյալ տարվա հունվարին՝ 315.4 մլն դոլարի չափով։ Իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 107.7 մլն դոլար։

Նվազում են նաեւ Ռուսաստանից Թուրքիա ներմուծման ծավալները։  Անցյալ տարվա հունվարին Ռուսաստանից Թուրքիա է ներմուծվել 1.9 մլրդ դոլարի ապրանք, իսկ այս տարի՝ 1.3 մլրդ դոլարի։

Նվազում են նաեւ զբոսաշրջության ցուցանիշները։ Անցյալ տարվա հունվարին Ռուսաստան էր այցելել 1 մլն 251 հազար զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվարին՝ 1 մլն 170 հազարը, ինչը 6.4 տոկոսով քիչ է։

Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը այս տարվա հունվարին նվազել է 81 հազարով։ Իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը հանգեցրել է զբոսաշրջիկների թվի կրճատմանը։ Ռուսաստանը մինչեւ հիմա մեծ ազդեցություն ունի ԱՊՀ տարածքում, եւ այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես պակասել է՝ 272 հազարից հասնելով 235 հազարի։

Այսպես՝ 2016թ. հունվարին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 6.4 տոկոսով։ Սակայն զբոսաշրջության եկամուտները այդ ամիս նվազել են 16 տոկոսով։ Եթե անցյալ տարվա հունվարին այդ ցուցանիշը հավասար էր 1 մլրդ 351 մլն դոլարի, ապա այս տարվա հունվարին այդ թիվը կազմում է 1 մլրդ 136 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ