News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Պերմյակովը ինձ վրա 7 հոգու սպանել կարողացող մարդու տպավորություն չի թողել: Այս մասին, այսօր մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշել է հոգեբան-փորձագետ Էլդա Գրինը, որը երկար զրուցել է Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հետ:

«Երկար եմ զրուցել հետը, թաքնված մի բան կար: Մի նախադասություն ասաց, որն ինձ ցնցեց, ասաց՝ եթե ես նույնիսկ մենակ չլինեի, միեւնույն է, չէի ասի: Այդպիսի բան ասաց, բայց գուցե հենց այնպես էր ասել, դա իմ անձնական կարծիքն էր»,- ասաց փորձագետը:

«Պահվածքը մի քիչ բնորոշ չէր յոթ անձի սպանած մարդու: Տարօրինակ չէր պահվածքը, ուրախ էր ու շատ գոհ էր, որ հետը խոսում ենք: Հանգիստ ենք խոսել, մարդավարի ենք վարվել, թեստերը մեծ ուրախությամբ լրացնում էր: Անգամ մի քանի անգամ ասեցին՝ ճաշի ժամն է եկել, եթե ուշանաս, էլ ճաշ չի լինի, ինքը չէր ուզում գնալ, ուզում էր մնալ ու շփվել, գուցե կարոտ կար մարդկանց հետ շփվելու»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ Պերմյակովի հետ աշխատելիս, զգացել է նաեւ, որ երեխաներին է սիրել, նրանց նկատմամբ զզվանք չի տածել: Փորձագետին նաեւ անարժանահավատ է թվում Պերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածը: 

Նշենք, որ ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական փորձաքննության արդյունքում Պերմյակովը հոգեպես առողջ էր ճանաչվել, թեեւ արձանագրվել էին որոշ շեղումներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ