News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Օրերս Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվեց  «Կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բաձրացման մասին» երկօրյա սեմինար, որն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) եւ Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ)  շրջանակներում։

Հայաստանի լեռնային անտառները, որոնք կազմում են հանրապետության անտառների 23 տոկոսը, առավել խոցելի են կլիմայի փոփոխությունների նկատմամբ, իսկ կլիման, ըստ վերջին 3 տասնամյակների հետազոտությունների, ավելի է տաքանում։ Լեռնային անտառների խոցելիությունը նվազեցնելու եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ լեռնային էկոհամակարգերի հարմարվողականությունը բարձրացնելու համար ՄԱԿ -ի զարգացման ծրագրի եւ Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորման շրջանակներում Սյունիքի մարզի երեք քաղաքներում՝ Գորիսի, Կապանի եւ Մեղրիի անտառներում իրականացվել է ծառատնկումների պիլոտային ծրագիր:

«Քանի որ կլիման դառնալու է ավելի չոր, մենք նպատակ ունենք այնպիսի ծառատեսակներ ընտրել եւ տնկել, որ այդ պայմաններում կարողանան աճել»- նշեց ՄԱԶԾ/ ԳԷՖ ծրագրի տեղական փորձագետ Վլադիկ Մարտիրոսյանը՝ շարունակելով. «Ծառատունկ կատարված հատվածներն ընտրվել են հետեւյալ սկզբունքով. նախկինում այդ վայրերում եղել են հրդեհներ, այրվել է անտառը եւ մեկ ամբողջական անտառային զանգվածը բաժանվել է երկու զանգվածի»։ Նա նշեց, որ ընդհանուր հաշվով 70 հազար ծառ է տնկվել հրդեհված անտառների վայրերում։ Իսկ ծառերի կպչողականությունը, նրա գնահատմամբ, բավարար է եւ կազմում է 53 տոկոս։ 

«Առավել լավ են կպել հացենինները, իսկ խնձորենիներն առավել շատ են չորացել, եւ նպատակահարմար չէ այդ  տարածքում խնձորենիներ տնկել։ Կաղնու ծառատեսակն էլ ավելի հարմար է ցանքսի միջոցով անել»-նշեց փորձագետը՝ հավելելով, որ լրացումներ կատարելիս նրանք առավելապես կտնկեն հացենիներ։

ՄԱԶԾ/ԳէՖ Ծրագրի առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանն էլ ասաց, որ թեեւ ծրագրի թիրախային մասը Սյունիքի մարզի լեռնային անտառներն են, բայց արդյունքները եւ փորձի փոխանակման տարածման համար միջոցառումները կկազմակերպվեն նաւե այլ մարզերի անտառտնտեսությունների համար։

Նշենք, որ ՄԱԿ-ն աշխարհի շուրջ 28 երկրներում իրականացնում է այսպիսի ծրագրեր, սակայն միայն Հայաստանում իրականացվող ծրագիրն է, որ վերաբերում է անտառներին։ Այս ծրագիրն սկսվել է 2009 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2012 թվականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ