News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության միջեւ ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երեւանի արեւմտյան շրջանցիկ  ճանապարհի կառուցման  ծրագրի շրջանակում:

Պայմանագիրը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հաղթող ճանաչված  ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:

Առանձնակի կարեւորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարեւոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:

«Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության նախագահ  Ալբերտո Բրենտեգանին, նշելով, որ առաջին անգամ են Երեւանում աշխատանքներ իրականացնելու, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում եւ որակն էլ գոհացնի  բոլորին:

Հարկ է նշել, որ շինարարական պայմանագրի աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի եւ մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթեւեկությամբ նոր ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի եւ նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթեւեկելի հատված՝ 4-6 երթեւեկելի գոտիներով: Աշխատանքների տեւողությունը՝ 24 ամիս: Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ