News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է «ջերմացնել» Թուրքիայի հետ հարաբերությունները այն պայմանով, որ Թուրքիան կընդունի ռուսական Սու-24 օդանավը խոցելու պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուս-թուրքական հարաբերությունները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Ինչպես գիտեք, հարաբերությունները սառել են ոչ մեր մեղքով»,- ասել է նա։

Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել խնդիրը, եթե Թուրքիայի ղեկավարությունը կընդունի ռուսական Սու-24 օդանավը խոցելու պատասխանատվությունը, սակայն թուրքական կողմը դեռ չի էլ ակնարկում այդ մասին։

Մատվիենկոն  նաեւ ընդգծել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը խոչընդոտում է Ժնեւում միջսիրիական բանակցային գործընթացին քրդերի մասնակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ