News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում մայիսին սկսվելու են վերականգնման աշխատանքները:

NEWS.am-ի թղթակցին Երուսաղեմի պատրիարքարանից հայտնեցին, որ հայ, հույն եւ կաթոլիկ եկեղեցիներն արդեն համաձայնության են եկել եւ Սուրբ Զատիկի տոնից 2 շաբաթ անց աշխատանքները կսկսվեն:

«Մայիսի 1-ին Երուսաղեմում նշելու ենք Զատիկը, որից 2-3 շաբաթ անց արդեն ռեստավրացիայի աշխատանքները կսկսենք: Աշխատանքները կատարելու է տեխնիկական բյուրոն, որի կազմում երեք եկեղեցիների ներկայացուցիչներ կան»,- հայտնեցին պատրիարքարանից:

Նախնական գնահատմամբ, ծախսվելու է 3 մլն եվրո. պատրիարքարաններից յուրաքանչյուրը 1 մլն եվրո կտրամադրի:

«Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 8-12 ամսվա ընթացքում: Այս ամիսներին գերեզմանը բաց է լինելու ուխտավորների համար»,- ասացին պատրիարքարանից:

Նշենք, որ մարտի 22-ին հայ, հույն եւ կաթոլիկ պատրիարքները Սուրբ Հարության տաճարի մեջ՝ Ս. Գերեզմանի առջեւ, ընթերցել են նորոգման վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը: Ներկա էր նաեւ մասնագիտական ուսումնասիրության խմբի ղեկավար Անտոնիա Մոլոպուլոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ