News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության իրավասու մարմինները ապացուցողական բազա նախապատրաստելու համար տվյալներ են հավաքում, որպեսզի ադրբեջանական զինվորականների հանցագործությունների կապակցությամբ դիմեն միջազգային կառույցներին: այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:

«ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ արդեն քրեական գործ է հարուցվել ԼՂՀ ՔՕ 410 ( ագրեսիվ պատերազմ) եւ 416 ( զինված բախումների ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի լուրջ խախտում) հոդվածների նշաններով: «Հավաքում ենք նյութեր Ժնեւյան հռչակագրերի ու միջազգային հումանիտար իրավունքի դրույթների բազմաթիվ խախտումների փաստերով»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը: Նա հիշեցրել է, որ սանձարձակելով լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը չի սահմանափակվել ռազմական օբյեկտների վրա հարձակումով, այլ թիրախ է դարձրել խաղաղ բնակչությունը, գյուղերը, դպրոցները: «Դրա հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում զոհվել է մի երեխա, երկու երեխա էլ վիրավորվել է: Սակայն ադրբեջանցի հանցագործները սպանություններով չեն սահմանափակվել: Կան փաստեր նրանց իրականացրած գազանությունների, սպանված հայերի մարմինների անդամահատման ու պղծման մասին: Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար,որ խոսքը աղաղակող հանցագործության մասին է»,- հայտնել է Յուրի Հայրապետյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ խոսքը քաղաքացիական բնակչության դեմ ուժի անհամաչափ կիրառման մասին է: «Մի բան է, երբ օրինակ պատահական փամփուշտ է դիպչում: Սակայն այս դեպքում ակնհայտ է, որ խաղաղ բնակիչների վրա հարձակումը ծրագրված էր»,- շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը: Նա նշել է, որ գործի բոլոր նյութերը հավաքելուց հետո կքննարկվեն հետագա գործողությունները: Հնարավոր է դիմեն Միջազգային քրեական դատարանին, տրիբունալի ստեղծում նախաձեռնեն: «Ամեն դեպքում պետք է հասնել նրան, որ այս հրեշավոր չարագործությունների հեղինակներն ու կատարողները քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Յուրի Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմելուն, ապա նա հիշեցրեց, որ ըստ գործող ընթացակարգի, քաղաքացիները պետք է իրենք դիմեն այդ կառույցին: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն նշեց, որ ինքը պատրաստ է քաղաքացիներին անհրաժեշտ իրավական աջակցություն ցուցաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ