![](img/news/32/12/21/default.jpg)
Ռուսաստանը հույս ունի, որ Սիրիայի տարածքում խոցված ռուսաստանյան Սու-24-ի օդաչուի սպանության համար մեղադրվողը խիստ պատիժ կկրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք բոլորս դիտել ենք այն ողբերգական տեսանյութը, որում Չելիկն ուղղակիորեն խոստովանում էր, որ մասնակցել է մեր օդաչուի սպանությանը: Եվ մենք հույս ունենք, որ նա խիստ պատիժ կկրի իր արարքի համար», — հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը: