News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ՌԴ-ի Գլխավոր հյուպատոս Անդրեյ Պոդելիշեւը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները ձերբակալված երկու ռուսաստանցու մասին: 

«Մենք ձերբակալության մասին դեռեւս կիրակի օրն ենք իմացել: Այդ նույն օրը հյուպատոսը հանդիպել է նրանց, խոսել հետները: Երկուշաբթի նա մասնակցել է նախնական լսումներին, բայց անմիջապես նիստին նրան թույլ չեն տվել ներկա լինել: Թերթերից դատելով` նրանց սպանությանը հանցակցության մեղադրանք է ներկայացվել: Բայց ոստիկանությունը չի հաղորդել ներկայացված մեղադրանքների էության մասին: Մեզ հայտնեցին   (ձերբակալվածները), որ իրենք այստեղ են եկել որպես զբոսաշրջիկներ եւ համապատասխանաբար ժխտում են իրենց հասցեին ցանկացած մեղադրանք կարգը խախտելու կամ էլ այլ հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ», — ասել է գործակալության զրուցակիցը:

Ստամբուլում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքով, գլխավոր հյուպատոսությունը կհետեւի գործի ընթացքին եւ կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները: 

«Նրանք փաստաբան ունեն, մենք նրանց հետ կապ ենք պահպանում եւ մտադիր ենք հետեւել նրանց իրավունքների եւ շահերի պահպանությանը: Նրանք իրենց պահելու պայմաններից չեն բողոքում: Դատարանի որոշմամբ, նրանք Թուրքիայում կմնան մեկ ամիս եւ կպահվեն խիստ հսկողությամբ», — ասել է գլխավոր հյուպատոսը:

Պոդելիշեւը հավելել է, որ ռուսաստանցիները գտնվում են Ստամբուլի Մալթեպեի շրջանի պատժիչ հաստատությունում: 

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի երկու քաղաքացին, որոնք անցյալ ուրբաթ թուրքական հատուկ ծառայությունների գործողության ընթացքում ձերբակալվել են Ստամբուլում, կալանքի են առնված լրտեսական գործունեության մեջ կասկածով: Թուրքական հատուկ ծառայություններում աղբյուրի տեղեկությունների համաձայն, ՌԴ-ի քաղաքացիներ Յուրի Անիսիմովը եւ Ալեքսանդր Սմիրնովը կասկածվում են նաեւ ծագումով Չեչնիայից Աբդուլվահիդ Էդիլգերիեւի սպանությանը մասնակցության մեջ, որը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին: Հաղորդվում է, որ ռուսաստանցիներից առգրավվել են կեղծված փաստաթղթեր, որոնցով նրանք իբր մուտք են գործել Թուրքիա, իսկ քննիչների հարցերին հրաժարվում են պատասխանել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ