News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոչ ոք երբեք թույլ չի տա ռուսական զորք մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ռուսական ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններին ղարաբաղյան հարցի կարգավորման այսպես կոչված «ռուսաստանյան պլանի» մասին: 

Նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է Ղարաբաղի հարցով ինչ-որ գործընթաց սկսել, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թվում է, ոչ մի կոնկրետ բան չի առաջարկել:  «Այժմ Ռուսաստանն ավելի շուտ կփորձի փակ քննարկումներ անցկացնել: Կարծում եմ, որ դա հակամարտության կողմերի վրա ազդելու միջոց է: Եթե հիշենք Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հարցազրույցը ռուսաստանյան ԶԼՄ-ներից մեկին` Բաքու այցից հետո, Ղարաբաղին վերաբերող հարցին ի պատասխան նա հստակորեն հայտարարել է, որ խնդիրը երկու լուծում ունի. կամ ամեն ինչ կմնա, ինչպես եղել է` ստատուս քվո տասնամյակների ընթացքում, կամ էլ այն կլուծվի ռազմական եղանակով», - նշել է Սարգսյանը: Այստեղից, շարունակել է քաղաքագետը, արդեն պարզ է դառնում, որ շրջանառվող տեղեկությունները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում:   «Խոսքը հարցի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին չէ: Ռուսաստանը փաստացիորեն փորձում է ինչ-որ գործընթաց սկսել` ելնելով սեփական շահերից», - ընդգծել է Մանվել Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա, քաղաքագետը նշել է. «Անհրաժեշտ է հասկանալ, թե որն է ճնշման նպատակը: Ոչ ոք երբեք թույլ չի այստեղ ռուսական զորք մտցնել: Մի՞թե Իրանը հանգիստ թույլ կտա, որ իր սահմանին ռուսական զորք լինի»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հենց հիմա նման տեղեկություն տարածվում, փորձագետը նշել է. «Զարմանալի կլիներ, եթե այն հենց հիմա չտարածվեր: Ռազմական գործողությունները դադարեցված են, բանակները կանգնած են դեմ-դիմաց: Բնականաբար, բոլորն ինչ-որ քաղաքական որոշումներ են սպասում: Եվ այժմ Ռուսաստանը կփորձի նման տեղեկությունների տարածման միջոցով հակամարտության կողմերի հետ փակ գործընթաց սկսել»: Ռուսաստանը,-շարունակել է քաղաքագետը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեծ խնդիրներ ունի:  «Ռուսաստանը կփորձի առավելագույնս օգտվել այս պատերազմից: Հայաստանը նոր-նոր է խնդիր դառնում Ռուսաստանի համար, որովհետեւ Հայաստանում այժմ շատ լավ գիտակցում են, որ Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարցերը լուծում է Հայաստանի շահերի հաշվին: Եվ դա շուտով լուրջ խնդիր կստեղծի Ռուսաստանի համար», - ամփոփել է Մանվել Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ ռուսաստանյան ԶԼՄ-ների դիվանագիտական աղբյուրների համաձայն, ղարաբաղյան կարգավորման ռուսաստանյան պլանը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտի խաղաղապահներ մտցվեն, վերադարձնեն փախստականներին եւ օրինականացնեն Ղարաբաղը (այսինքն ապահովվի սահմանների բացումը եւ տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացվի շրջանի պատկանելիության վերաբերյալ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ