News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

Մասնավորապես, որպես ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման հարցերով իրենց բավականին մատչելի ծառայություններն են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել է ու միայն իր մտերիմների ընկերությունների հետ համագործակցել: Լուրջ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ատկատների շուրջ պայմանավորվածություն է եղել, ինչը անծանոթների դեպքում կարող էր ճակատագրական դառնալ:

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ եւ այդ կերպ փորձել օգնել բանակին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ