News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեում շարունակվում է ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսի պայթյունի դեպքով քննությունը:

«Քննությունը շարունակվում է, ու քննության շահերից ելնելով՝ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրենք: Հանրության տեղեկություն ստանալու իրավունքը հարգելով՝ տեղեկություն պարբերաբար կտրամադրվի՝ չվտանգելով քննության հետագա ընթացքը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ պատասխանելով հարցին, թե պարզվել է արդեն, թե որոտեղից պայթյունի ենթադրյալ մեղավոր մոտ այդքան մեծ քանակության պայթուցիկ նյութ:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս էր պայթել: Կա 2 զոհ եւ 8 տուժած:

Նախնական տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որի բաժանորդի ինքնությունը պարզվել է: 55-ամյա Ռուբեն Բալյանը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություն: Կատարվումէ  քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ