News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Եթե հարուցվում է քրեական գործ, դրա հիման վրա կարող է նշանակվել հարկային ստուգում, զուտ թերթում եղած հրապարակումները օֆշորային բացահայտումներ համար, հարկային ստուգումներ իրականացնելու օրենսդրական հիմք չեն տալիս: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալների հետ կապված պատմությանը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ը նման դեպքերում հետաքրքրված է, թե կա՞ն հարկումից խուսափելու երեւույթներ, թե ոչ: «ՊԵԿ-ը կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված է. ՊԵԿ-ն այսօր կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ: Իհարկե, ցանկացած դեպքում, երբ որ ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում կպարզվի, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների հետ և դրա արդյունքում կան պետությանը չվճարված հարկեր, բնականաբար ՊԵԿ-ը կարձագանքի»,-ասաց նա:

Միրումյանի խոսքով, գործող օրենսդրությամբ ռիսկային չափանիշներով հայտարարվում է, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են ենթակա ստուգման: «Եթե որեւէ ֆիզիկական անձ օֆշորում ունի հաշիվներ եւ այդ հաշիվներում գումարներ, դա դեռ չի նշանակում, որ դրա արդյունքում կան պետությանը պակաս վճարված հարկեր: Իսկ դա պարզելը 5-10 օրվա գործընթաց չէ: Ստուգումները կարող են երկար տեւել»,-նշել է ՊԵԿ փոխնախագահը:

Դիտարկմանը, թե եթե Միհրան Պողոսյանի հետ կապված ՊԵԿ-ը չարաշահումներ չի արձանագրել, նշանակում է նա բարեխի՞ղճ հարկատու է եղել, Միրումյանը պատասխանեց. «Կազմակերպություններում հարկային ստուգումները շատ երկար կարող են տեւել: Իսկ եթե խոսում ենք ՀՀ տարածքում չգտնվող կազմակերպությունների մասին, դա կարող է ավելի երկար տեւել՝ միջազգային հարցումներ, դրանց պատասխաններ, ուսումնասիրություններ: Հայաստանում գրանցված ՓՄՁ չէ, որ մտնենք տեսնենք չձեւակերպված աշխատող կա, թե չկա»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ