News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նիստի ժամանակ կոնսենսուսի չեն եկել Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագծի շուրջ, որը վերաբերում է մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը եւ 2014-ի մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը փաստաթուղթը չընդունելու հարցում հիմնական պատասխանատու է համարել ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային:

Չուրկինի խոսքով, վերջին 24 ժամում առաջարկի վերաբերյալ արձագանք է եղել միայն Ուկրաինայի պատվիրակության կողմից, որը այն անընդունելի է համարել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Միշել Սիսոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատել հայտարարության վրա, եթե այն արտահայտի Ուկրաինայի ընդհանուր իրավիճակը, որը վատթարացել է Ռուսաստանի գործողությունների հետեւանքով:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն էլ նշել է, որ հայտարարությունում նշված չէ Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյի վիճակը, ինչպես նաեւ իրավիճակը Ղրիմում:

Չուրկինը լրագրողներին ասել է, որ ամերիկացիներն ու անգլիացիները բավական անամոթաբար թույլ չտվեցին ընդունել այդ հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ