News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեզ վստահեցնում են, որ «Արեւելյան գործընկերությունը» նախկինի պես չի օգտագործվի որպես տարածքներ նվաճելու եւ այդտեղ Ռուսաստանի ազդեցությունը կրճատելուն ուղղված աշխարհաքաղաքական նախագիծ: Իրականում ոչինչ չի փոխվել: Այս մասին շվեդական «Դագենս Նյուհեթեր» թերթին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնելով, որ «Արեւելյան գործընկերությունը» նախաձեռնել է Շվեդիան՝ Լեհաստանի հետ միասին, Լավրովը նշել է, որ «կարծես դա ճիշտ ծրագիր է, որն ուղղված է տնտեսական համագործակցությանը, բիզնեսի վարման պայմանների համահարթեցմանը, մարդասիրական կապերին»:

«Մեզ հրավիրեցին, բայց մենք հարցրինք՝ իսկ ինչպիսի՞ պայմաններով: Պատասխանն, իհարկե, քաղաքավարի էր, բայց իմաստն այն է, որ պայմանները որոշում է Բրյուսելը: Մենք առաջարկեցինք փորձել այլ կերպ, վերցնել առանձին նախագծեր առանձին երկրներում եւ տեսնել՝ կարո՞ղ ենք մենք երեքով այնտեղ աշխատել՝ ԵՄ-ն Ռուսաստանն ու տանտեր երկիրը: Մեզ խոստացան առաջարկել համապատասխան նախագծեր եւ ոչինչ չառաջարկեցին: Հիմա էլ մեզ վստահեցնում են, որ «Արեւելյան գործընկերությունը» նախկինի պես պես չի օգտագործվի որպես տարածքներ նվաճելու եւ այդտեղ Ռուսաստանի ազդեցությունը կրճատելուն ուղղված աշխարհաքաղաքական նախագիծ, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվել»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի համագործակցի այդ համատեքստում եւ «ձեռքերը ծալած չի նստի»:

«Մենք կխոսենք միայն որպես հավասար գործընկերներ: Երբ Եվրամիությունը հասուանան իրավահավասար հարգալից երկխոսության համար՝ առանց վերջնագրերի, առանց հարկադրանքի միջոցների, մենք միայն ուրախ կլինենք»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ