Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ IV Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, Քուվեյթի թագաժառանգ Աբդուլա ալ-Սաբահի, վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի, ԱԺ նախագահ Մարզուք ալ-Ղանիմի հետ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարեւոր եւ հիմնական ոլորտներում:
Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Երեւան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունները: