News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության համար մեծ անակնկալ չի եղել 7 ամսվա կտրվածքով տնտեսության 18,5 տոկոսի անկումը, քանի որ այդ ցուցանիշները կանխատեսվում էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետով հանդես եկավ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամով: Նրա խոսքով, տնտեսությունում առկա իրավիճակին համարժեք են նաեւ բյուջեի կատարման ցուցանիշները, որոնք 7 ամսվա տվյալներով կազմել են 359 միլիարդ դրամ եկամուտներ եւ 426,5 միլիարդ ծախսեր: Բյուջեի ընթացիկ դեֆիցվիտը կազմել է 4,5 տոկոս: Տ. Դավթյանը կանխատեսեց, որ տարվա կտրվածքով այդ դեֆիցիտը չի գերազանցի ԱԺ կողմից հաստատված 7,5 տոկոսի սահմանագիծը եւ կլինի մոտ 6,5 տոկոս: Հաջորդ տարի արդեն բյուջեի դեֆիցիտը, ըստ նրա, կկազմի ՀՆԱ-ի 5-5,5 տոկոսը իսկ հետագա տարիներին հետզհետե կվերադառնա նախկին տարիների ցուցանիշին՝ հասնելով մինչեւ 3 տոկոսի:

Տ. Դավթյանը նշեց նաեւ, որ ՀՆԱ անկման ներկա 18,5 տոկոս ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում տնտեսությունը իր պիկին էր հասել եւ բնականաբար համեմատությունը պետք է նման բացասական արդյունք ցույց տար, իսկ ահա 4-րդ եռամսյակում այդ 18,5 տոկոսը իջնելու է եւ տարվա վերջում անկումն ավելի փոքր է լինելու: Նա խոստովանեց, որ դա պայմանավորած կլինի նրանով, որ 2008-ի հոկտեմբերից սկսած տնտեսության մեջ արդեն նկատելի էին բացասական միտումներ եւ եթե անգամ տնտեսության մեջ որեւէ բարելավում չնկատվի, միեւնույնն է, այդ անկման ցուցանիշը 18.5-ից ցածր կլինի:

Տ. Դավթյանը իր դրական սպասումները կապեց նաեւ նրա հետ, որ ողջ աշխարհում տնտեսության կայունացման միտումներ են նկատվում: «Դրանք միայն միտումներ են: Գլոբալ ճգնաժամի ավարտի վերաբերյալ ազդակներ կան ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, որոնք հետզհետե դուրս են գալիս ռեցեսիայից»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ազդակները հասնելու են նաեւ Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ