News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Աշխարհն իզուր է տագնապում, քանի որ Իրանին մատակարարվող C-300 համալիրները զուտ պաշտպանական զենք են, դրանք արգելված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նաեւ նշել է, որ մատակարարումների համար որոշակի ժամանակ կպահանջվի: «Բաղադրիչների մատակարարումներն արդեն իրականացվում են եւ, հավանաբար, կավարտվեն այդ տարվա ընթացքում»,- հավելել է Լավրովը:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, այդ պայմանագրի իրականացման դադարեցման մասին Ռուսաստանը հայտարարեց որպես բարի կամքի դրսեւորում, որպեսզի դրական ուղղությամբ ազդի իրանական ղեկավարության վրա, եւ Թեհրանը փոխզիջման գնաց իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

«Այդ նպատակին հասանք, Իրանի հետ համապարփակ համաձայնագիր կնքվեց, որն արժանացավ ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության: Երբ ԱՄՆ-ն չեղարկում է Իրանի դեմ միակողմանիորեն սահմանված պատժամիջոցները, բայց զուգահեռաբար անհանգստաում է, որ մենք չեղարկել ենք մեր սահմանափակող միջոցառումները եւ վերականգնում են այդ համալիրներ մատակարարումը, դա, ըստ էության, շատ ամերիկյան ձեւ է: Նրանք կարծում են, որ ինչը թույլատրելի է Յուպիտերին, մյուսները չպետք է ընկալեն որպես օրինակ: Բայց մենք մեր քաղաքականությունն ունենք, մեր գնահատականները, թե ում հետ եւ ինչպես պետք է համագործակցենք, բնականաբար, չխախտելով միջազգային իրավունքի նորմերը»,- ընդգծել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների...
Ամենաշատ