News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին Անիի մայր տաճարում նամազ իրականացնելու թույլտվություն տալու փաստը ցույց է տալիս, թե ինչպիսի կոմպլեքսավորված քաղաքական վերնախավ ունի Թուրքիան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: «Տպավորություն է, Բահչելին վերադառնում է իր հայկական ակունքներին եւ որպես հայ ուզում է աղոթել Անիի մայր տաճարում»,-հեգնեց թուրքագետը, հավելելով, որ տեղի ունեցածը Թուրքիայի կողմից բեմադրված քաղաքական շոուի տարրերից մեկն է:

Հարցին, թե ի՞նչ հետեւանք կունենա նամազի թույլտվությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, Տեր-Մաթեւոսյանը նշեց՝ «Ոչ մի հետեւանք: Ընդամենը Հայաստանը պետք է Թուրքիայի հետ երկխոսության ժամանակ խնդիր բարձրացնի եւ ասի, որ եթե ձերոնց թույլ եք տալիս աղոթք անել, մերոնց էլ թույլ տվեք»:     

Նշենք, որ նամազը տեղի է ունենալու վաղը՝ հոկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ շատ մասնագետների կողմից Կովկասի ճարտարապետության զարդը համարվող Անիի մայր տաճարի շինարարությունն սկսվել է հայոց արքա Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդե թագուհու օժանդակությամբ 1001 թվականին։ 

Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ