News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անիի Մայր տաճարում նամազ թույլատրելու որոշումը շատ վատ մշակված եւ կոնկրետ լսարան չունեցող գործողությունների արդյունք է։ Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, իրենց այս գործողությամբ, թուրքերը փորձում են ազգայնական կրքեր բորբոքել հայերի շրջանում։ «Անիի Մայր տաճարում նամազ կազմակերպելով՝ նրանք մեզ ուզում են ցույց տալ մեր անուժ լինելը։ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին իր այս նախաձեռնությամբ փորձում է նվաստացնել հայ ինքնությունը, սակայն իրեն հարգող ամեն մի մահմեդականի համար պետք է որ վիրավորական լինի որպես անասնագոմ օգտագործվող շինությունում նամազ անելը, առ Ալլահ աղոթք ուղղելը։ Այնպես որ, սա, ըստ էության, չի կարելի դիտել որպես հայկական կողմին ուղղված վիրավորանք։ Իրականում թուրքական այս նախաձեռնությունը ի ցույց է դնում թուրքական պատմության խոցելիությունը։ Սա վկայությունն է նրա, որ թուրքական հասարակությունը հատվածայնացված է»,- կարծիք հայտնեց  Դեմոյանը։

Նրա խոոսքով, քրիստոնեական տաճարում նամազ անցկացնելը հավասարապես անպատվաբեր է ինչպես հայերի, այնպես էլ քրիստոնյա Եվրոպայի համար։ «Սա լուրջ մարտահրավեր է եվրոպական մշակութային ժառանգությանը եւ հիշողությանը, սա ապտակ է եվրոպական քաղաքակրթությանը։ Հետեւաբար այս գործողությունն իր գնահատականը պետք է ստանա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եվրոպայի կողմից։ Սա լուրջ մարտահրավեր էր Եվրոպա ձգտող Թուրքիային։ Իսկ թուրքական կառավարությունը, որ արտոնեց նամազը, հնարավորություններ չթողեց մշակույթն օգտագործել իբրեւ երկու ժողովուրդներին կամրջող ուժ»,- կարծիք հայտնեց Դեմոյանը։

Ամփոփելով՝ նա նկատեց. «Այսօրվա նամազի գործողությունն իր ամբողջության մեջ ի ցույց է դնում թուրքական ազգայնականության նողկալի եւ բարբարոս էությունը, նսեմացնում եւ վիրավորում է ցանկացած մահմեդականի հոգեւոր ապրումները եւ իսլամը»։ 

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը որոշում է կայացրել թույլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին հոկտեմբերի 1-ին, Անիի Մայր տաճարում ուրբաթօրյա նամազ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ