News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի այսօրվա տեղադրումը «Ազգայնական շարժում» կուսակցության դեմ ուղղված գործողություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն: Նա նշեց, որ թուրքական իշխանություններն աշխատում են ազգայնամոլների հետ՝ օգտագործելով հայերին: «Այս երկու քայլերն էլ՝ եւ նամազի թույլտվությունը, եւ խաչի տեղադրումը, դիվանագիտական խաղեր են»,-ասաց նա, հավելելով, որ նամազի թույլտվությունը փաստաթղթային ձեւակերպում չի ստացել, ընդամենն ասվել է, որ կարող են ազգայնականները գնալ եւ աղոթել Անիի մայր տաճարում:

«Ակսի» խմբագիրն ասաց նաեւ, որ Վանի կուսակալությունը, հրաման չի տվել, որպեսզի լրագրողները գնան եւ նկարահանեն խաչի տեղադրման արարողությունը՝ խուսափելով ազգայնամոլների կողմից հրահրվող  հնարավոր վտանգներից: Անդրադառնալով Անիի Մայր տաճարում «Ազգայնական շարժման» կողմից մանազ անցկացնելուն, Նալչըն նախ ասաց, թե «ես ծիծաղում եմ նրանց հետ» եւ հիշեցրեց «Ակոս»-ում օրերս տպագրված հրապարակումը. «Մեր աշխատողներից մեկը գրել էր, որ փաստորեն, թուրք ազգայնականներին մզկիթները չբավարարեցին եւ նրանք իրենց կոչը ուզեցին հայկական եկեղեցուց հղել Աստծուն, քանի որ մզկիթից Աստված իրենց չէր լսում: Եւ նրանք որոշեցին եկեղեցի գնալ, այնտեղ աղոթել, որպեսզի Աստված իրենց լսի»:

Նալչըն նկատեց նաեւ, որ թեեւ ազգայնականները սպասում էին, որ նամազին կմասնակցի 10 հազար մարդ, սակայն մոտ 3 հազար մարդ է ներկա գտնվել արարողությանը: «Եթե Թուրքիայի խոշոր կուսակցություններից մեկի ատենապետը չի կարողանում նույնիսկ 10 հազար մարդ հավաքել՝ նամազ անելու համար, սա հուշում է, որ այդ կուսակցությունն այլեւս մահանում է»,-նկատեց «Ակոսի» խմբագիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ այսօր՝ հոկտեմբերի 1-ին հայկական Անիի Մայր տաճարում իրականացրել է ուրբաթօրյա նամազը: Նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականցված պատարագների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ