News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատավարությանը լրացուցիչ վկա է հրավիրվել: Վկային հրավիրել են տուժած կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի միջնորդությամբ:

Վկա Աշոտ Կարապետյանը հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչում է որպես զորամասի զինծառայողի, որտեղ ինքն է ծառայում: Սակայն վկայի եւ ամբաստանյալի միջեւ որեւէ հարաբերություն՝ բարեկամական կամ թշնամական, չի եղել:

Վկան, որ հիմա պահեստի գնդապետ է, մինչեւ  հիմա աշխատում է ռուսական բազայում հրատարակվող թերթի պատասխանատու քարտուղար: Բանակում նա ծառայել է 33 տարի: Տուժած կողմի փաստաբանի խնդրանքով վկան պատմել է, թե ինչպես է ընթանում բազայի զինծառայողների կազմի համալրումը: Նրա խոսքով՝ զորամասը համալրվում է լավագույն ցուցանիշներ դրսեւորող զինվորներով: Չնայած թվարկած տվյալները անմիջականորեն չեն վերաբերում պահեստի գնդապետի պրոֆեսիոնալ գործունեությանը, նա տեղեկություններ է տրամադրել, որոնք հիմնված են իր բազմայմա փորձի վրա:

Ողբերգության գիշերը՝ մոտավորապես ժամը 5-ին, նրան զանգահարել է զորամասի շտաբի պետը եւ հայտնել զինվորի անհետացման մասին: Խնդրել է հագնվել եւ սպասել հետագա հրամաններին: Երբ պարզ է դարձել, որ փշալարը կտրել են, իսկ զրահաբաճկոնը՝ նետել, վկային խնդրել են մեկնել ռազմական ոստիկանություն եւ հայտնել, որ զինվորը լքել է զորամասը՝ վերցնելով 60 փամփուշտով ինքնաձիգ: Վկան զանգահարել է ռազմական ոստիկանության հերթապահ մաս եւ հայտնել: Դրան ի պատասխան՝ ասել են, որ ռազմական ոստիկանությունը լիազորություններ եւ ռեսուրսներ չունի որոնումներ կազմակերպելու համար:

Դրա փոխարեն նրան խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն: Այդ ժամանակահատվածում նրան նորից զանգել է շտաբի պետը՝ հրամայելով ոստիկանների հետ գնալ հասցեներով, որոնք արձանագրվել են ծառայողական շան հետ որոնումների ժամանակ:  Ավետիսյանների տունը դրանց թվում չի եղել: Վկան դիմել է ոստիկանություն եւ խնդրել համագործակցել օպերատիվ խմբի տեսքով: 4 ոստիկան, որոնցից երկուսը վերցրել են ինքնաձիգներ եւ զրահաբաճկոններ, մեքենայով մեկնել են Շիրակացի փողոց, ուր նրանց տարել  է ծառայողական շունը: Ռուսական կողմի ներկայացուցիչները խնդրել են խոսել տան տիրոջ հետ եւ բացատրել, որ նրանք կասկածում են, որ այստեղ դասալիք զինվոր է թաքնվում: Համոզվելով, որ ոչ ոք չկա, ոստիկանները մեկնել են ծառայության վայր, իսկ վկան մեկնել է զորամաս դասալիքի որոնման պլան կազմելու համար:

Այնուհետեւ ինքը դա տարել է ոստիկանական բաժանմունքներ տարածման համար: Հետո վերադարձել է աշխատանքի: Կեսօրի մոտ հանցագործության մասին տեղեկություններ էին հայտնվել:

Երեկոյան, երբ Պերմյակովին բերում են զորամաս, վկան եղել է այնտեղ եւ հարցրել է, թե ինչու է նա դա արել: Ամբաստանյալն ասել է, որ չի պատկերացնում, որ նման բան է արել: Վկայի խոսքով՝ նա նաեւ տեսել է ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչների: Սակայն նրանք քաղաքացիական հագուստով են եղել:

Աստիճանաբար վկայի հարցաքննությունը շեղվեց թեմայից, եւ ամբաստանյալի փաստաբանի նախաձեռնությամբ սկսվեց որոնող շան մասնագիտական հնարավորությունների քննարկումը: Փաստաբանին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու շունը չի գտել Ավետիսյանների տան հետքը: Վկան հասկանալի պատճառներով չկարողացավ բավարարել փաստաբանի հետաքրքրասիրությունը: Շան ցեղատեսակներից վկան նույնպես առանձնապես գլուխ չէր հանում: Արդյունքում նա միայն կարողացավ հայտնել, որ շունը դեղին մորթի ուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ