News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բաց երկնքի քաղաքականությունն իմիտացիա էր` լղոզելու եւ ավիացիայի ավերումը կոծկելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր, Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքով, այդ քաղաքականության հետեւանքով ավիատոմսերը թանկացան, խոշոր ավիաընկերությունները հեռացան Հայաստանից, ռուսական ընկերությունների իրականացրած դեմպինգի պատճառով շատ չվերթներ հանվեցին, եւ այժմ Վրաստանից ու Հայաստանից գների էական տարբերություն կա: «Ձեր բարեկամների մեջ էլ կլինեն մարդիկ, որ ավտոմեքենայով մեկնում են Վրաստան ու այնտեղից մեկնում Եվրոպա»,-ասաց նա՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանն խոստովանեց, որ իհարկե, այդ ոլորտում լուրջ անելիքներ կան, սակայն «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարելուց հետո ՀՀ-ում փոխադրողների թիվն ավելացել է, սպասվում է ավելի խոշոր ընկերության մուտք, որ մրցակից կլինի ռուսական ավիաընկերությունների համար:

«Կարող եմ պաշտոնական ներկայացնել ՀՀ-ում, Վրաստանում ու Ադրբեջանում օդանավակայանի գները, որի արդյունքում կտեսնենք, որ ՀՀ-ն ունի առավելություն գների առումով»,-ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանին դուր չեկավ «ավիացիայի ավերում» արտահայտությունը, եւ նա արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ որպես ընդդիմադիր՝ Դուք պետք է ամեն ինչ ավերվածության ներքո ներկայացնեք: Մի քիչ չափելի գնահատականներ տվեք, ավերվածության չափման քանակը ո՞րն է»:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ավերվածություն ասելով ի նկատի ունի, որ Վրաստանից թռիչքները ավելի էժան են եվրոպական ուղղություններով:

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն լ դիմելով Արծվիկ Մինասյանին ասաց. «Դուք եք մեղավոր, որ եկել եք: Եթե մյուս նախարարների նման Դուք էլ չգայիք, կպրծներ գնար: Տեսնում եք ինչ լավ ա, ոչ գալիս են, ոչ պատասխան են տալիս»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ