News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկա երեք տարիներին կգործադրեն համատեղ ջանքեր՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գործընկերները համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նա եւ կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների  եւ բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու ընդհանուր ռազմավարությունը:

«Երեխաների իրավունքների հուսալի պաշտպանությունը մեր երկրի զարգացման կարեւորագույն ռազմավարական ուղղություն է: Այդ նկատառումով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելու է Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին: Մենք պատրաստ ենք իրականացնել նախաձեռնողական աշխատանք՝ այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու  եւ դրանց լուծմանը նպաստելու համար: Ընդ որում, այդ ընթացքում նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դա դիտարկելով իրական արդյունքներ արձանագրելու կար եւոր գրավական», - հատուկ միջոցառման ընթացքում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնությունը: Այն կարող է կենսական դեր ունենալ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հետագա զարգացման գործում՝ կապող օղակ հանդիսանալով ոլորտի դերակատարների միջ եւ՝ առավել խոցելի երեխաների խնդիրները բարձրաձայնելու գործում», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ռադոչայը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը  եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ջերմորեն շնորհավորում են բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն  եւ անհոգ մանկություն»,-ասվում է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու մասին ԱՄՆ առաջարկած բանաձևը
Դա ութ ամիս շարունակ տևող մահացու հակամարտությունում տեղի է ունեցել առաջին անգամ...
Պաղեստինը ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարմանը՝ Նուսեյրաթի վրա Իսրայելի հարձակման առիթով
Միջազգային միջամտությունն անհրաժեշտ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիային հակազդելու և ՄԱԿ-ի բանաձևերի կատարումն ապահովելու համար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ