News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության  մեջ մեղադրվողներից Արթուր Միհրանյանը, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, ճանաչվել է մեղսունակ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Արթուր Միհրանյանի նկատմամբ նշանակված փորձաքննությունն ավարտվել է եւ պարզվել է, որ նա նախկինում եւ այժմ հոգեկան հիվանդությամբ չի տառապում։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. մարտի 28-ին. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ իրականացված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Վարդանյանը սպանվել է Սեւանում, որից հետո նրա դիակը տեղափոխվել է Երեւան։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կարեն Վարդանյանն իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով կամ այդ գնի սահմաններում՝ նոր բնակարան։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գրիգոր Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գրիգոր Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Արթուր Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով,  Գրիգոր Զոհրաբյանը եւ Կարեն Վարդանյանը ուղեւորվել են դեպի Սեւան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի հանրապետություն ուղեկցելու պատրվակով:

Հասնելով Սեւանի Ախթամար թերակղզու մոտ՝ քարի բազմաթիվ հարվածներ են  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երեւան, որտեղ դիակը տեղափոխել են Գրիգոր Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արթուր Միհրանյանին եւ Գրիգոր Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Քննիչը ապրիլի 3-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ