Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության մասին հարցը կքննարկվի այս նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուն։
«Մենք մտադիր ենք հանդիպում անցկացնել իմ գրասենյակում։ Հանդիպման արդյունքների մասին ես մտադիր եմ հայտնել ուրբաթ օրը։ Համաձայն 2005 թվականին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձեւի՝ պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծվի, ինչպես որ պետք է ենթահանձնաժողով ստեղծվի Վրաստանի եւ Ռուսաստանի հարցով»,- ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ ԵԽԽՎ վերջերս ընտրված նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մեվլութ Չավուշօղլուն Ադրբեջանին աջակցելու համար, ջանք չի խնայում վերականգնել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը։ Դա արվում է այն դեպքում, երբ հայկական կողմը բազմիցս դեմ է արտահայտվել նման նախաձեռնությանը: