News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների կողմից Անիի Մայր տաճարում նամազ անելու թույլտվություն տալը քաղաքական նպատակներ ուներ, որի իմաստը «Ազգայնական շարժմանը» որոշակի քաղաքական դիվիդենտներից զրկելն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա ընդգծեց, որ առաջիկայում Թուրքիայում ընտրություններ են սպասվում, եւ բնական է, որ ակտիվացել են քաղաքական բոլոր ուժերը:

«Նրանց  մի մասն իր քաղաքական ակտիվությունը դրսեւորում է՝ վարչապետ Էրդողանին մեղադրելով միջազգային հանրության հետ «խաղեր տալու» եւ հայկական գործոնը ուժեղացնելու մեջ, ու որպես օրինակ շեշտում  Սուրբ խաչ եկեղեցում պատարագի թույլտվություն տալու թուրքական կառավարության որոշումը»,- ասաց քաղաքագետն ու հավելեց. «Ազգայնական շրջանակները Թուրքիայի ներսում փորձում են սա օգտագործել որպես թույլ քայլ, որով իբր սիրաշահում են Հայաստանին: Եվ պատահական չէ, որ որոշ ուժեր ամպագորգոռ հայտարարություններ արեցին, նշելով, թե Էրդողանը խրախուսում է Արեւելյան Թուրքիայի քրիստոնեականացումը եւ այլն եւ այլն»:

Ինչ վերաբերում է նամազի թույլտվություն տալուն, ապա, ըստ փորձագետի,  կառավարությունը չկարողացավ այդ հարցում մերժել ազգայնականներին, վախենալով, որ «Ազգայնական շարժումը» կարող է որոշակի դիվիդենտներ շահել՝ մատնացույց անելով ազգայնական որոշակի հարցերում թուրքական իշխանությունների «թուլությունները», ինչի հետեւանքով իշխող կուսակցությունը կարող էր որոշակի ակցիաներ կորցնել:
Ամփոփելով՝ Բոզոյանը նշեց, որ նամազ անելու եւ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու թույլտվություն տալով՝ Թուրքիան չբարձրացրեց իր միջազգային վարկանիշը, քանի որ ակնհայտ է, որ  այդ քայլերը զուտ քարոզչական նպատակ ունեին եւ հետապնդում էին ներպետական շահեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ